Արցախում կորոնավիրուսի 80 նոր դեպք է գրանցվել
Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 11-ին կատարվել է 285 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 80 նոր դեպք է գրանցվել:
Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 146 վարակակիր: Բժիշկները 21 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 92-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 19772 քաղաքացու հետազոտություն, որից 3059-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

