Մենք սրանց վռնդելու ենք ու բարիկադներում ես ձեր կողքին, ձեր առաջին կանգնած եմ լինելու․ Ռոբերտ Քոչարյան
Վստահ եղեք, մենք սրանց վռնդելու ենք՝ կամ բարիկադներով, կամ՝ ընտրություններով։ Այդ բարիկադներում ես ձեր կողքին, ձեր առաջին կանգնած եմ լինելու։ Ազատության հրապարակում հավաքվածներին դիմելով՝ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Քոչարյանի խոսքերով, բոլորը պետք է միավորվեն, պետք է դիմադրության շարժմանն ուժ հաղորդվի՝ ամեն մեկն իր հնարավորությունների չափով․ «Սա շատ երկար չի տևելու, շաբաթների, ամիսների հարց է լինելու։ Ամեն ինչ կախված է ձեզանից, այստեղ կանգնած յուրաքանչյուր քաղաքացուց»։
Այսօր «Հայաստան» դաշինքի Ազատության հրապարակում կայացած հավաքն ամփոփվեց հայտարարությամբ։

