ՌԴ-ում արգելվել է թուրքական մի ընկերությունից կիտրոնի ներկրումը
Ռոսպոտրեբնադզորն արգելել է թուրքական ընկերություններից մեկի արտադրած կիտրոնի ներկրումը Ռուսաստանի տարածք այն բանից հետո, երբ դրանում հայտնաբերվել է թունաքիմիկատների թույլատրելի մակարդակի գերազանցում: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նշված է գերատեսչության պաշտոնական կայքի հաղորդագրությունում։
Ռոսպոտրեբնադզորից հայտնել են, որ նշված արտադրանքը հանվելու է շրջանառությունից՝ զանգվածային թունավորումների առաջացումը և տարածումը կանխելու նպատակով։ Տվյալ ընկերության կիտրոնի ներմուծումը դադարեցվում է այսօրվանից:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 28-ին Ռոսպոտրեբնադզորը հայտարարել էր թուրքական մանդարինի ներմուծումը Ռուսաստան դադարեցնելու մասին, քանի որ դրանցում նույնպես հայտնաբերվել էին թունաքիմիկատներ։

