Վարագա Սուրբ Խաչի տոնի գիշերը… Տավուշյան ամենախորհրդավոր գիշերը…

Տերունական Խաչափայտի մասունքը սեպտեմբերի 25-ին կրկին կվերադառնա իր երբեմնի տուն՝ Նոր Վարագավանք՝ հանդիպելու Տիրոջ ընտրյալ ժողովրդին։

Տավուշի թեմի տեղեկացմամբ, ժամը 21։00-ին կսկսվի գիշերային հսկման արարողությունը։

Սեպտեմբերի 26-ին, ժամը 10։30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, կկատարվի անդաստանի կարգ։

Ավարտին «Ակունք» ազգագրական համույթը հանդես կգա բացօթյա համերգով։

․․․

Հայտնի է, որ չորրորդ դարում Սուրբ Հռիփսիմեն Տիրոջ Խաչափայտի մասունքը բերեց Հայաստան աշխարհ, և շուրջ 17 դար Խաչափայտի մասունքը գտնվում է մեր ժողովրդի մոտ։ Պատմական Հայաստանի Վարագավանքից տեղափոխվելով՝ մասունքը շուրջ 400 տարի հանգրվանել է հենց Նոր Վարագավանքում։ Այժմ այն գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և տարին մեկ անգամ է գալիս Տավուշ աշխարհ։