Ուսանողը պարտավո՞ր է յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել բացասական թեստի արդյունքը հավաստող սերտիֆիկատ

Առողջապահության նախարարությունը ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ հաճախ տրվող հարցերից մեկի պատասխանը։

Հարց Ուսանողը պարտավո՞ր է յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ:

Պատասխան. Ուսանողը պարտավոր չէ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել COVID-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ: