Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսից վարակման 4247 նոր դեպք, մահացել է 74 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4247 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը կառավարության հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Մեկ օրում ապաքինվել է 3053 բուժառու, մահացել է 74 մարդ:
Երեկ՝ օգոստոսի 27-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 031 դեպք, մահացել՝ 73 պացիենտ։

