Կենդանաբանական այգու նորանշանակ տնօրենը ոստիկանների ուղեկցությամբ մտել են վարչական շենք՝ կոտրելով դուռը․ այգու աշխատակազմ
Երևանի կենդանաբանական այգու աշխատակազմից տեղեկացնում են, որ Երևանի կենդանաբանական այգու նորանշանակ տնօրենը ժ/պ-ն ոստիկանների ուղեկցությամբ երեկ՝ օգոստոսի 12-ի ուշ երեկոյան, մտել են կենդանաբանական այգու վարչական շենք՝ կոտրելով դուռը, առանց Վլադիմիր Սիմոնյանի իմացության, բացել են տնօրենի աշխատասենյակի «պլոմբած» դուռը և նոր փական դրել։
Հիշեցնենք, որ կենդանաբանական այգու աշխատակիցները բողոքի ակցիաներ են անում քաղաքապետարանի որոշման դեմ, ըստ որի այգու տնօրենի ժ/պ է նշանակվել Արևիկ Մկրտչյանը։
Կից ներկայացնում ենք ՀՀ վարչապետին և Երևանի քաղաքապետին ուղղված նամակն այգու աշխատակազմի կողմից։


