Մի հատ հանգստացե՛ք․ թեժ վիճակ ԱԺ-ում․ Սիմոնյանը նկատողություն հայտարարեց Մամիջանյանին և Մկրտչյանին (տեսանյութ)

Քիչ առաջ լարված վիճակ էր ԱԺ-ում: Իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտարարեց՝ արդյո՞ք կարելի է հույս դնել այս ընդդիմության վրա, ինչին ի պատասխան ընդդիմադիր պատգամավորները սկսեցին տեղերից արձագանքել:

Ի պատասխան՝ Էդուարդ Աղաջանյանն ասաց. «Ես կարծում եմ, որ որպես հանձնաժողովի նախագահ՝ իմ կարևորագույն նպատակներից և գործառույթներից պետք է լինի Հայաստանը ներկայացնել արտաքին աշխարհում ընդհանուր ձայնով, ինչը ենթադրում է մեր ընդդիմադիր գործընկերների հետ գտնել ընդհանուր եզրեր և միասնական ճակատով հանդես գալ»:

Վերջում էլ Ալեն Սիմոնյանը նկատողություն տվեց երկու պատգամավորի՝ նշելով, որ եթե մյուս անգամ տեղերից խոսեն, ապա սահմանված այլ միջոցները կկիրառի։