Ֆրանսիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Թբիլիսիում տեղի ունեցած բռնությունները

Ֆրանսիայի իշխանությունները դատապարտել են հուլիսի 5-ին բողոքի ցույցերի ընթացքում Թբիլիսիում տեղի ունեցած բռնությունները, որոնց հետեւանքով տուժել է ավելի քան հիսուն մարդ, հաղորդել է Գրուզիա Online-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը:

«Ֆրանսիան խստորեն դատապարտում է հուլիսի 5-ին Թբիլիսիում տեղի ունեցած բռնությունները, որոնց արդյունքում ավելի քան հիսուն մարդ է տուժել: Մենք վերահաստատում ենք մեր նվիրվածությունը ԼԳԲՏՔԻ+ անձանց իրավունքները հարգելու և լրագրողներին պաշտպանելու հարցում:

Ֆրանսիան կոչ է անում Վրաստանի իշխանություններին հետաքննել այդ ծանր իրադարձությունները և հնարավոր ամեն բան անել բռնության համար պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու համար՝ ներառյալ նրանց, ում գործողությունները, հնարավոր է, հանգեցրել են «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Լեքսո Լաշկարավայի վախճանին:

Ֆրանսիան վերահաստատում է իր նվիրվածությունը Վրաստանի կողմից եվրոպական և միջազգային պարտավորությունների լիարժեք կատարմանը», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: