Սարալանջը ոռոգելու համար տեղադրված 2 նոր պոմպերը գործարկվել են

Սարալանջը ոռոգելու համար տեղադրված 2 նոր պոմպերը գործարկվել են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Սա նշանակում է, որ քաղաքի կենտրոնը հյուսիսից պսակող լանջը՝ «Հաղթանակ» զբոսայգուց մինչև Մյասնիկյան պողոտա, կանաչապատելու մեր ծրագրի իրագործմանն ընդառաջ խոշոր քայլ արվեց:

Բացի դրանից, քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի և «Հաղթանակ» զբոսայգու վարձակալի միջոցներով զբոսայգու լիճը սնուցող խցանված ջրատարը մաքրվել և բացվել է, լիճը լցվել է մաքուր ջրով»։