Ավարտվել է ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումն Արցախի տարածքում

Ստեփանակերտում ՌԴ ՊՆ նյութատեխնիկական ապահովման մասնագետներն ավարտել են հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման համար բլոկ-մոդուլային ճամբարի կառուցումը: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ճամբարի ամբողջական կառուցվածքը ներառում է հարյուր յոթանասուներկու մոդուլ, ներառյալ բնակելի և վարչական, սանիտարահամաճարակային և հիվանդանոցային բաժանմունքները, ամբուլատորիաները և մեկուսացման բաժանմունքը: Բացի այդ, բլոկ-մոդուլային համալիրը թույլ է տալիս հարմարավետ կացարան ապահովել բժշկական անձնակազմի համար:

Մոդուլները հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով՝ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողներին որակյալ օգնություն ցուցաբերելու համար:

«Արցախում ռուսական խաղաղապահ զորամիավորումն ապահովելու համար կառուցվել է բժշկական ստորաբաժանման 40 մահճակալով բլոկ-մոդուլային ճամբար: Այն բաղկացած է ամբուլատոր բաժանմունքից, ընդունման բաժանմունքից, վիրաբուժական, վերակենդանացման բաժանմունքից, հիվանդանոցային տեղմասից և վարակիչ հիվանդությունների երկու բաժանմունքներից: Մասնագիտացված բժշկական օգնության տրամադրման հնարավորություններն ամբողջությամբ ստացիոնար է: Անձնակազմի համար ստեղծվել է կենսապայմաններ: Հոսպիտալի սարքավորումները Ռուսաստանի Դաշնությունում լավագույններից մեկն են»,-ասել է բժշկական ստորաբաժանման ղեկավար Մարատ Խաթագովը:

Հիվանդանոցի ժամանակակից սարքավորումն օգնում է բարձր որակավորում ունեցող բժիշկներին արագ և ճշգրիտ կերպով ախտորոշել հիվանդությունները:

«Գրասենյակի սարքավորումները թույլ են տալիս ինչպես բժշկին, այնպես էլ հիվանդին իրեն հարմարավետ զգալ, քանի որ բաժանմունքի սարքավորումները ներկայացված են առաջատար ակնաբուժական ընկերությունների սարքավորումներով և թույլ են տալիս ախտորոշել և բուժել բավականին բարձր մակարդակով»,-ասել է ակնաբույժ Ռոման Ստեպանովը:

«Վիրաբուժության և վնասվածքաբանության նոր բաժանմունքը թույլ է տալիս կատարել նույն բարդության խնդիրները, ինչ ստացիոնար հիվանդանոցում:

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության փոխնախարար, բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովի ղեկավարությամբ և Ռուսաստանի ՊՆ նյութատեխնիկական ստորաբաժանումների անմիջական մասնակցությամբ զինվորական անձնակազմի համար հարմարավետ, ժամանակակից կենսապայմաններ ստեղծելու նպատակով հնարավոր ամենասեղմ ժամանակահատվածում կառուցվել է 30 բլոկ-մոդուլային քաղաք՝ 250, 60, 40, 30 և 15-ական մարդկանց համար:

Այսպիսով, հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման համար բլոկ-մոդուլային ճամբարի կառուցումը հնարավորություն տվեց լիովին ավարտել Արցախի տարածքում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումը:

Արցախի շինհրապարակներում ներգրավվել են շուրջ 600 մասնագետ և 65 տեխնիկա: Մոդուլային կառույցների և բաղադրիչների առաքումը տարածաշրջան հիմնականում իրականացվում էր երկաթուղային ճանապարհով: Ավանների կառուցման ընթացքում ակտիվորեն օգտագործվում էին տեղական շինանյութերը: Սա հնարավորություն տվեց կրճատել աշխատանքային ժամանակը և պարզեցնել լոգիստիկ սխեմաները»,-ասված է հաղորդագրության մեջ: