ՀՀ-ում ԵՄ դեսպանն այցելել է հայ-իրանական պետական սահման
Սյունիքի մարզ այցելության երկրորդ օրը ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Մեղրիում էր։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունը։ Հայ-իրանական պետական սահմանին դեսպանը հանդիպեց ՀՀ պետական կամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ԵՄ-կողմից ՎԶԵԲ-ի հետ գործընկերությամբ ֆինանսավորվող՝ Մեղրու սահմանային անցակետի արդիականացման ուղղությամբ ծրագրված աշխատանքները։ Դեսպան Վիկտորինն ընդգծեց փոխկապակցվածությանն ուղղված այս առանցքային ծրագրի կարևոր նշանակությունը ԵՄ-ի, ՎԶԵԲ-ի և ՀՀ քաղաքացիների համար։ Կողմերը համաձայնեցին հնարավորին արագ սկսել անցակետի կառուցապատման աշխատանքները։

