Հայտնի են «Մեր տունը Հայաստանն է» դաշինքի առաջին 20 անունները
Արա Աբրահամյանի թիմը՝ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը և «Ալյանս» կուսակցությունը արտահերթ ընտրություններին մասնակցելու են մեկ միասնական՝ «Մեր տունը Հայաստանն է» ցուցակով։
Դաշինքը ներկայացրել է ցուցակի առաջին քսանյակը.
- ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, Տիգրան Ուրիխանյան
- Սահմանադրագետ, ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյան
- Հայտնի փաստաբան, փաստաբանների պալատի անդամ, Ալյանսի փոխնախագահ Սոնա Գուլքանյան
- «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» ՀԿ գործադիր տնօրեն,տնտեսագիտության թեկնածու Նարեկ Խաչատրյան
- Ռեժիսոր, ԱՐՏ-13 Գրուպ ՍՊԸ հիմնադիր Գոռ Շահսուվարյան
- ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի գիտքարտուղար, Հայոց լեզվի պատմության բաժնի վարիչ Գայանե Մխիթարյան
- Ադամանդ-Կ ՍՊԸ գործադիր տնօրեն Հակոբ Հակոբյան
- Մուշեղ Ղազարյան, գեներալ, ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի վարչության նախկին պետ
- Միջազգային գործարարության աջակցության խորհրդատվական ընկերության հիմնադիր գործադիր տնօրեն Մարինե Մովսեսյան
- Էքսկլյուզիվ ֆլայ ՍՊԸ հիմնադիր, Էքսկլյուզսիվ մեդիա հոլդինգ ՍՊԸ հիմնադիր, Մուլտի ֆայթ սպորտային ակումբի հիմնադիր նախագահ Ռոբերտ Ղազանչյան
- Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյան
- Լեզվաբան, ԷմՎի սպը տնօրեն, Նարինե Կարապետյան
- Էկոնոմ Սերվիս ՍՊԸ տնօրեն Գայ Պետրոսյան
- ՀԱԱՀ պրոֆեսոր Ալբերտ Վարդանյան
- Թիվ 12 հիմնական դպրոցի դասվար Գոհար Հովհաննիսյան
- Տնտեսագետ Արթուր Մանասերյան
- «Ալյանս» փոխնախագահ Աշոտ Գալստյան
- ՀՊՄՀ բանասիրական գիտությունների դոցենտ, դասախոս Մանուշակ Սողոմոնյան
- ՀՊՏՀ պրոֆեսոր Արմեն Ճուղուրյան
- «Եվրազիական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ հայկական մասնաճյուղի ղեկավար Պավել Ավագյան։

