Հանրապետության օրը․ արխիվային լուսանկարներ
Մայիսի 28-ը Հանրապետության օրն է:
1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:
Երևանի քաղաքապետարանը հրապարակել է լուսանկարներ Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի արխիվներից։ Լուսանկարների մի մասը հրապարակվում է առաջին անգամ։






