Ի՞նչ շանսեր ունի ընդդիմությունն ընտրություններում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

Այսօր «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի համաձայն՝ իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի ընտրությունն է լինելու։ Հարցը խորհրդարանը քննարկում է երկրորդ անգամ: Նիստի վերջաբանը կկանխորոշի՝ լինելո՞ւ են ՀՀ-ում ընտրություններ, թե ոչ։ Հաղորդման հյուրից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կանխատեսումներ կան՝ կկայանա՞ն ընտրություններ, թե անգամ ԱԺ-ում վարչապետ չընտրելուց հետո վարչապետի աթոռը զավթած անձը պատրվակ կգտնի ընտրությունները չեղարկելու համար և ունի՞ նման պատճառ ու մտավախություն՝ չեղարկելու համար։

Անդրադարձանք Ռ․ Քոչարյանի՝ «Վերածնվող Հայաստան» և ՀՅԴ դաշինքի՝ երեկ կայացած հավաքին, արդյո՞ք Ազատության հրապարակում հավաքված մարդկային քանկից կարելի է որոշակի ենթադրություններ անել ընտրությունների արդյունքների մասին։

Խոսեցինք նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ազգային համաձայնություն ստեղծելու առաջարկի և երկրորդ ու երրորդ նախագահների պատասխանների մասին։ Ինչո՞ւ է ակտիվացել առաջին նախագահը, որքանո՞վ է արդյունավետ առանձին դաշինքներով իշխանությունների հետ պայքարի մեջ մտնելը։

Անդրադարձանք «Պատիվ ունեմ» դաշինքում ընդգրկված կուսակցությունների նախընտրական ցուցակներին՝ մասնավորապես անդրադառնալով ՀՀԿ ցուցակում առանցքային մասնակիցների չընդգրկվելուն։

Մանրամասները՝ տեսանյութում