Հյուսիսային պողոտայում տեղակայվել է պատվաստումային շարժական խումբ․ ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորված պատվաստումային շարժական խումբը տեղակայվել է Հյուսիսային պողոտայում:
Ինչպես տեղեակացնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ դիմել և ստացել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստում:

