Այս շենքը Փաշինյանին չի պատկանում․ քաղաքացիներն իրենց շղթայել էին Կառավարության դարպասներին

Այսօր առավոտյան «Ազատագրում» շարժումը ներկայացնող մի խումբ քաղաքացիներ իրենց շղթայել էին Կառավարության դարպասներին՝ փորձելով կանխել Նիկոլ Փաշինյանի մուտքը։

«Այս շենքը Նիկոլ Փաշինյանին չի պատկանում, ոչ էլ այս պետությունն է իրեն պատկանում։ Դեմ ենք Նիկոլ Փաշինյանին, պահանջում ենք նրա անհապաղ հրաժարականը։ Մենք չենք ուզում, որ նա մտնի մեր պետության կառավարության շենք, չենք ուզում, որ թուրքը ապրիլի 24-ին գնա Ծիծեռնակաբերդ»,-ասաց նրանցից մեկը։