Գերիների խնդիրը ԵԽԽՎ-ում բարձրացնելը արդյո՞ք ռուսական կողմի հետ նախօրոք համաձայնեցված է եղել
Մեր հիշողությունը մի տեսակ ադապտացվել է արդեն «Երկիր ՀԺ» 24-ժամյա շրջափուլին, արագ ամեն ինչ մոռանում ենք, հետո զարմանում ու վրդովվում…
Օրինակ՝ ԵԽԽՎ-ում ռուսների քվեարկության վերաբերյալ մի փաստ հիշեցնեմ, որը կարծես թե մոռացել են բոլորը. ՀՀ իշխանությունները հրաժարվել են գերիների հարցով Ադրբեջանի հետ բանակցելուց և այդ խնդրի լուծման պատասխանատվությունը հանձնել ռուսական կողմին։
Ռուսներն են բանակցում մեր գերիների վերադարձի համար։
Հիմա հարց. գերիների խնդիրը ԵԽԽՎ-ում բարձրացնելը արդյոք ռուսական կողմի հետ նախօրոք համաձայնեցվա՞ծ է եղել։
Կրկնում եմ. բանակցողը ռուսներն են և հենց ՀՀ իշխանություններն են ռուսներին պատվիրակել այդ հարցով զբաղվելու։
Եթե նախօրոք չեն պայմանավորվել ռուսական պատվիրակության հետ, ապա ստացվում է, որ իր չհամաձայնեցված քայլով հայկական կողմը, փաստորեն, խփել է բանակցություններին։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

