Ընտրությունները պետք է լինեն ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ Սմբատ Ղահրամանյանը։
Հաղորդման հյուրի հետ խոսեցինք ռազմագերիների խնդրի, նրանց վերադարձնելու համար տարվող աշխատանքների անարդյունավետության մասին։ Օրերս իշխանական մակարդակով հայտարարվեց, որ ռազմագերիների նոր խումբ է ժամանելու Էրեբունի օդանավակայան։ Ռազմագերիների ծնողները սպասում էին նրանց, սակայն օդանավը դատարկ վայրէջք կատարեց, և մինչև վերջին պահը ծնողներին չասացին, որ նրանց հույսերն ի դերև են լինելու։ Սմբատ Ղահրամանյանն անդրադարձավ նաև այդ դեպքին։
Արդյո՞ք հենց այս իշխանությունները հակված չեն չվերադարձնել ռեզմագերիներին, որպեսզի հետո քաղաքական առևտուր անեն ադրբեջանի հետ։
Որքանո՞վ են վստահելի իշխանությունների հայտարարությունները, արժե՞ նրանց վստահել ու լավ ապագայի մասին հույսեր փայփայել։
Խոսեցինք նաև հնարավոր ընտրությունների և դրա ելքի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում

