Բյուջեի եկամուտների գերակատարումն ուղեկցվել է պետական ծախսերի զգալի թերակատարմամբ. «Լույս» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է 2026թ. առաջին ինն ամիսների պետական բյուջեի կատարողականը՝ արձանագրելով տնտեսական աճի կառուցվածքային խնդիրներ, արտահանման անկում, արտաքին առևտրի բացասական հաշվեկշռի խորացում, պետական ծախսերի զգալի թերակատարում և այլ ուշագրավ փաստեր։
Հատկապես մտահոգիչ է կարևոր նշանակության ծրագրերի, այդ թվում՝ ռազմարդյունաբերության, զբոսաշրջության, գյուղական ենթակառուցվածքների, Ակադեմիական քաղաքի և կրթական հաստատությունների կառուցման ծրագրերի ցածր կատարողականը։ Չնայած բյուջետային եկամուտների գերակատարմանը՝ նախատեսված ծախսերի զգալի մասը չի իրականացվել, ինչն ի ցույց է դնում պետական պլանավորման և կառավարման համակարգային խնդիրները։
Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ։

