Խոշոր պետությունների միջև բարի հարաբերություններն աշխարհը դարձնում են անվտանգ. Սի Ծինփին
Խոշոր պետությունների միջև բարի հարաբերություններն աշխարհը դարձնում են անվտանգ, իսկ նրանց միջև առճակատումն աշխարհը ներքաշում է քաոսի մեջ: Այս մասին Չինաստանի Շենժեն քաղաքում ընթացող ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարների պատմության մեջ առաջին լիարժեք եռակողմ գագաթնաժողովին հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը:
Նրա խոսքով՝ մոլորակը վերապրել է ավելի քան 10,000 պատերազմ, որոնցից երկու ամենամասշտաբայինները մարդկությանն աննախադեպ ծանր տառապանքներ են պատճառել, իսկ առ այսօր աշխարհում դեռևս առկայծում են ավելի քան 60 տեղային հակամարտություններ։
«Մեծ տերությունների միջև բարենպաստ փոխգործակցությունն ընտրության հարց չէ, այլ անհրաժեշտություն»,- ասել է Սի Ծինփինը։

