Պատմական հանդիպում. մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները
Աշխարհի առաջատար երեք միջուկային տերությունների ղեկավարներն առաջին անգամ բանակցություններ են վարում՝ գլոբալ հակամարտությունների և առևտրային լարվածության ֆոնին։ Նախատեսվում է, որ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը առաջիկա բանակցություններում կքննարկեն միջուկային զինաթափման վերաբերյալ հարցեր, Իրանի և Ուկրաինայի պատերազմները։
Հանդիպումն ընթանում է Չինաստանի Ցիլին լեռան ստորոտին գտնվող «Ցիլինյուան» վիլայում։
Մինչ այդ Թրամփն առանձնազրույցներ էր ունեցել նրանցից յուրաքանչյուրի հետ. Սի Ծինփինին նա ասել էր, որ իրենց «հիանալի անձնական հարաբերությունները» «շատ լավ» են ծառայում թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Չինաստանի ժողովուրդներին, իսկ Վլադիմիր Պուտինին բնորոշել էր որպես «իմ ընկեր»։

