Չինաստանը և Ռուսաստանը պետք է նպաստեն բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը. Սի Ծինփին

Չինաստանը և Ռուսաստանը պետք է նպաստեն բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը և միջազգային հարաբերությունների ժողովրդավարացմանը։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը Շենժենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ապագայում մենք պետք է անշեղորեն պահպանենք շարունակականությունը, համարձակորեն առաջ գնանք, մշտապես բացահայտենք երկկողմ հարաբերությունների հսկայական ներուժը և հարստացնենք դրանց բովանդակությունը։

Կարևոր է պահպանել գործնական աշխատանքի տրամադրվածությունը, շարունակել համառորեն աշխատել, գործուն քայլերով խորացնել բազմակողմ համագործակցությունը և հաստատակամորեն կրել խոշոր տերությունների վրա դրված պատասխանատվությունը, նպաստել բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը և միջազգային հարաբերությունների ժողովրդավարացմանը», – ասել է նա։