Իրանի դեմ պատերազմը հերթական ձգձգվող hակամարտությունը չի դառնա. ԱՄՆ փոխնախագահ

Իրանի դեմ պատերազմը Վաշինգտոնի համար հերթական ձգձգվող հակամարտությունը չի դառնա, ամերիկյան իշխանությունները թույլ չեն տա, որ այս դիմակայությունը շարունակվի ևս երկու տարի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ամերիկյան ժողովրդին ասել ենք, որ այլևս չենք ներքաշվելու անվերջանալի պատերազմների մեջ։ Այո՛, նախագահն անհրաժեշտ է համարել ոչնչացնել Թեհրանի միջուկային ծրագիրը, և այո՛, իրանական միջուկային ծրագիրը սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների համար։ Սակայն մենք թույլ չենք տա, որ սա Իրանի հետ հակամարտությունը վերածվի 10 կամ 15 տարվա պարտավորության, կամ, անկեղծ ասած, նույնիսկ երկու տարվա»,- ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք այնտեղ հավերժ չենք մնա։ Մենք խոստացել ենք, որ դա չենք անի։ Եվ ես բացարձակապես վստահ եմ, որ նախագահը մեզ դուրս կբերի սրանից հիանալի արդյունքներով»,- հավելել է Վենսը։