Նեթանյահուն ամեն օր Թրամփին խնդրում է վերսկսել պատերազմն Իրանի դեմ. FT
Սպիտակ տան ներսում կամ դրանից դուրս գտնվող այն անձինք, ովքեր չեն ցանկանում իրավիճակի էսկալացիա, ամերիկացի առաջնորդին համոզում են առաջնահերթությունը տալ Թեհրանի հետ բանակցություններին։ Այս մասին գրում է բրիտանական «Financial Times» թերթը:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ամեն օր զանգահարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով վերսկսել ռազմական գործողություններն Իրանի դեմ:
«Նեթանյահուն նրան զանգահարում է ամեն օր, որպեսզի կոչ անի վերսկսել պատերազմը։ Նրանք, ովքեր Սպիտակ տան ներսում կամ դրանից դուրս պատերազմ չեն ցանկանում, փորձում են պայքարել դրա դեմ: Տարածաշրջանային առաջնորդները նրան հորդորում են խուսափել էսկալացիայից և առաջնահերթությունը տալ բանակցություններին»,- նշել է պարբերականի զրուցակիցը:

