Վարդան Այվազյանը կալանավորվել է
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը կալանավորվել է, իսկ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
Երեկ տեղեկացրել էինք, որ ԵՊՀ ամբիոնների վարիչներ Էդիկ Մինասյանը և Վարդան Այվազյանը ձերբակալվել են։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը (Վարդան Այվազյան)՝ կաշառք ստանալու մեղադրանքով և ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը (Էդիկ Մինասյան)՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով:

