Զելենսկին պետք է հրաժարական տա. Մասկ

Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարական տա: Այսպիսի կարծիք է հայտնել SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը X-ում:

Նա մեկնաբանել է հարթակի օգտատերերից մեկի հրապարակումը, ով ուշադրություն էր հրավիրել անգլիացի հեռուստահաղորդավար Փիրս Մորգանին տված հարցազրույցում Զելենսկու արած հայտարարություններին:

«Զելենսկին բացատրեց, որ մտադրություն չունի ավարտել պատերազմը, քանի դեռ Ռուսաստանը պարտված չէ: Նրա գլխավոր վախը պատերազմի ավարտն է և նախագահական ընտրությունների անցկացումը», – գրել է X-ի օգտատերը:

«Եվ այսպես սպանդը կշարունակվի: Զելենսկու հեռանալու ժամանակն է», – հրապարակումը մեկնաբանել է Մասկը:

Զելենսկու նախագահական լիազորությունները պաշտոնապես ավարտվել են 2024 թվականի մայիսի 20-ին, սակայն Կիևը չի անցկացրել հերթական ընտրությունները՝ պնդելով, որ դա անհնար է մինչև ռազմական դրության ավարտը: