ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը ճանաչվել են հանրային գերակա շահ
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշումը։
Որոշման հիմնավորման համաձայն՝ ՀԷՑ-ն իրականացնում է էլեկտրաէներգիայի բաշխում Հայաստանի ամբողջ տարածքում։ Ընկերության գործունեությունից է կախված բնակչության, հիվանդանոցների, դպրոցների, ջրամատակարարման համակարգերի, կապի և տնտեսության բնականոն աշխատանքը։
Հիմնավորման մեջ նշվում է, որ էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը ռազմավարական ենթակառուցվածք են, և դրանց անխափան աշխատանքի ապահովումը հանրային նշանակություն ունի։ Որոշման ընդունման արդյունքում ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ։

