Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում 24 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 15-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 16-ը ժամը 09:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ 1-17 փողոցները իրենց նրբանքներով , Աղասու, Զ.Քանաքեռցու, Մ.Մելիքյան, Էզրաս Հասրաթյան, Ֆանարջյան փողոցների, Թբիլիսյան խճուղու,
Կոտայքի մարզի՝ Եղվարդ քաղաքի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

