Ռուսաստանում պայթյուն է տեղի ունեցել Ասիայից Եվրոպա գազ տեղափոխող գազատարի վրա
Ռուսաստանի Պենզայի մարզում պայթյուն է տեղի ունեցել Միջին Ասիա-Կենտրոն գազատարի վրա։ Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ»-ը։
Պայթյունը տեղի է ունեցել Վոլչկովո գյուղի մոտակայքում։ Միջադեպից հետո սկսվել հրդեհ։ Զոհեր կամ վիրավորներ չկան։
Կենտրոնական Ասիա-Կենտրոն գազատարի համակարգը Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ղազախստանի գազի հանքավայրերը կապում է Ռուսաստանի և Եվրոպայի սպառողների հետ։ Մոտ 5000 կիլոմետր երկարությամբ համակարգը բաղկացած է մի քանի գլխավոր գազատարներից և միացնող գծերից։

