Եվրահանձնաժողովի նախագահին դուր չի եկել, որ իր ելույթի ժամանակ ներկա են եղել բազմաթիվ բլոգերներ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը դժգոհ է եղել այն հանգամանքից, որ Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ ներկա են եղել բազմաթիվ բլոգերներ։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է Politico-ն։

Եվրահանձնաժողովի նախագահի սոցիալական ցանցերի աշխատանքի պատասխանատու Դյուպեն դը Սեն-Սիրը խիստ նկատողություն է արել Եվրահանձնաժողովի հաղորդակցության բաժնի աշխատակիցներին։

Նրա կարծիքով՝ բլոգերների թիվը չափազանց մեծ է եղել, և նրանց ներկայությունը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծել ֆոն դեր Լայենի համար։