Երևանում կոտրել են «Coffee house»-ի սրճարանի դռան ապակին և հափշտակել գումար և այլ իրեր

Վերջին տարիներին չգիտես ինչու Հայաստանում ավելանում է մեծն Նժդեհի ասած «հայի տականքների» թիվը, ովքեր իրենց կյանքը վարում են պորտաբույծի նման ու ոտնձգություններ են կատարում իրենց հանապազօրյա հացը քրտինքով վաստակող քաղաքացիների նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 10-ին, ժամը 05:50-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանում՝ Շենգավիթի մետրոյի հարևանությամբ գտնվող այգում, թալանել են «Coffee house»-ի սրճարանը։Սրճարանը վարձակալական հիմունքներով էր օգտագործվում, և զարմանալի է, որ մինչև այսօր ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում կատարված գողության մասին տեղյակ չեն։ Հավանաբար, կատարվածի մասին Շենգավիթի ոստիկանությունում տուժող կողմից դիմում չկա։