Արցախից բռնի տեղահանված ավելի քան 45 հազար անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվածների կողմից արդեն ստացվել է ավելի քան 53 հազար դիմում։ ԱԺ–ում ՔՊ-ի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ քննարկումից հետո լրագրողներին ասել է  ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

Նրա խոսքով, Արցախից տեղահանված ավելի քան 45  անձ արդեն ՀՀ քաղաքացիություն է ստացել։

«Հնարավորինս պարզեցնում ենք այն գործընթացները, որոնցով անցնում են մեր հայրենակիցները»,- ասել է Ա. Ղազարյանը։