Քննարկում ենք Թուրքիայից և Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնելու և վաճառելու հարցը. Խուդաթյան
Հայաստանն ու Թուրքիան քննարկել են էներգետիկ համակարգերն իրար միացնելու հարցը: Այդ մասին Aysor.am-ին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Քննարկել ենք Գյումրի-Կարս գծի գործարկելու հարցը, որպեսզի փոխհոսքեր ապահովենք, ըստ անհրաժեշտության Թուրքիայի Հանրապետությանը վաճառենք էլեկտրաէներգիա կամ Թուրքիայից գնենք էլեկտրաէներգիա՝ նույն տրամաբանությամբ, ինչը հիմա անում ենք Վրաստանի հետ, Իրանի հետ»,- նշել է նախարարը։
Խուդաթյանը հայտնել է, որ այս հարցով քննարկում են սկսել նաև Ադրբեջանի հետ։

