Կրեմլն արձագանքել է Իրկուտսկի մարզում համաճարակաբանական իրավիճակի մասին լուրերին

Կրեմլը հայտարարել է, որ Իրկուտսկի մարզում համաճարակաբանական իրավիճակի մասին հաղորդագրությունների ճնշող մեծամասնությունը չի համապատասխանում իրականությանը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հորդորել է հետևել Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովայի և այդ գերատեսչության պաշտոնական հայտարարություններին՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Կրեմլը տեղյա՞կ է Իրկուտսկի ինստիտուտի երկրորդ աշխատակցի մասին, որին իբր անհայտ ծագման թոքաբորբ են ախտորոշել։

Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանը տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցի մահվան հետ կապված իրավիճակի վերաբերյալ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ դիմել է Ռուսաստանին` կոչ անելով ավելի շատ տեղեկություն տրամադրել Իրկուտսկի շրջանում հայտնաբերված վարակի մասին։ 

ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Անգարա գետի մերձակա շրջանում «ժանտախտի» մասին հաղորդումների պատճառով։