Իրանն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները

Իրանի զինված ուժերն առաջիկայում կփակեն Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները։ Այս մասին հայտնել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Նաղդին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Առաջիկայում կփակվի մի քանի երթուղի, որոնք անցկացվել են խախտողների կողմից՝ Հորմուզի նեղուցի ջրային տարածքում ժայռային տեղամասերի պայթեցման և ավերման միջոցով», – նրա հայտարարությունը մեջբերում է Fars գործակալությունը։

Նագդիի պնդմամբ՝ նեղուցով ապօրինաբար արտահանվող նավթի ծավալը չափազանց աննշան է։

«Չի կարելի ասել, որ Հորմուզի նեղուցը բաց է նման գործունեության համար, սակայն ոմանք օգտագործում են փոքր նավեր նավթի մաքսանենգության և այն լցանավերի վրա բեռնափոխադրման համար», – նշել է նա։

Գլխավոր հրամանատարի խորհրդականն ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը գտնվում է զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ, քանի դեռ չեն կատարվել Իրանի օրինական պահանջները։