Իրանի շուրջ հակամարտությունը բացասաբար է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա. Լավրով
Իրանի շուրջ հակամարտությունը խիստ բացասաբար է ազդում ողջ համաշխարհային տնտեսության վրա, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն՝ ամփոփելով Արևելյան Թիմորից իր գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքները: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք կարծիքներ փոխանակեցինք Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակի շուրջ։ Խոսեցինք դիվանագիտական պայմանավորվածությունների հասնելու հեռանկարների մասին՝ մի կողմից Իրանի, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև իրադրության շուրջ։ Մեզ շատ է մտահոգում այս իրավիճակը. այն չափազանց բացասաբար է ազդում ողջ համաշխարհային տնտեսության վրա», – ասել է Լավրովը լրագրողներին Արևելյան Թիմորի արտաքին գործերի նախարար Բենդիտո Ֆրեյտաշի հետ վարած բանակցություններից հետո։
Լավրովը հույս է հայտնել, որ բարի ծառայությունները, որոնք այժմ առաջարկում են տարածաշրջանի բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Եգիպտոսը, Պակիստանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, կկարողանան այս իրավիճակը տանել «դիվանագիտական և քաղաքական հունով»։

