Իջևանում երիտասարդը մոտ 15 միլիոն դրամի վարկ է ձևակերպել քաղաքացիների անուններով
Սեպտեմբերի սկզբին Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Իջևան քաղաքի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ 2023 թվականից մինչ օրս, չարաշահելով մարդկանց վստահությունը, շուրջ 15 անձից վերցրել է բջջային հեռախոսները, նրանց անվամբ ձևակերպել վարկեր և ստացած ընդհանուր մոտ 15 միլիոն դրամն օգտագործել անձնական կարիքների համար։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:
Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը խոստովանել է արարքը։ Պարզվել է նաև, որ խարդախության զոհ դարձածների մեծ մասն անգամ տեղյակ չէր, որ իր անունով ձևակերպված վարկ կա։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն։
Խարդախության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։

