Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին

Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Կիևի Վոլոդիմիրսկի փողոցում գտնվող Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին։

Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերում երևում է, թե ինչպես են շենքի տանիքը և վերին հարկը այրվում։ Երկինք է բարձրանում խիտ սև ծուխ։ Երևում են նաև մարդիկ, որոնք կանգնած են երրորդ հարկի պատուհանների մոտ, որոնք, ըստ երևույթին, ներսում մնացել են կրակի պատճառով։

Զոհերի մասին տեղեկությունները ներկայումս ճշտվում են։ Դեպքի վայր են ուղարկվում համապատասխան ծառայություններ։