Հայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ

Հայաստանի քվոտայով Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ։ Կոնջորյանն այս մասին հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։

«Հայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ Ստրասբուրգում տեղի ունեցող լիագումար նիստին»,-գրել է նա։