Ինչի հույս կարող է ունենալ Նիկոլ հայադավը՝ Էրդողանի հետ հանդիպելով ու հայտարարելով՝ «Անհամբեր սպասում ենք Թուրքիայի հետ սահմանի բացմանը». 3
ԵԱՏՄ-ն ու Մոսկվան լավ են բռնել թուրքի լամուկի և իր հայադավ իշխանության կոկորդը, շուտով սպասելի է խռխռոցը
Սկիզբը՝ այստեղ
Հիմա տեսնենք, թե Հայաստան ռուսական գազամատակարարման դադարեցման դեպքում, եթե Թուրքիան բացի Թուրքիա- Հայաստան միջպետական սահմանը, ինչին անհամբեր սպասելու մասին ԱՄՆ-ում սեպտեմբերի 23-ին հայտարարել է թուրքի լամուկ Նիկոլ հայադավը, Հայաստան երկաթուղով հեղուկ գազի (LPG)՝ պրոպանի և բութանի խառնուրդի ներկրումն արդյոք կարո՞ղ է փոխարինել ռուսական գազին…
Նախ նշենք, որ հեղուկ գազի Հայաստանի տարեկան պահանջարկը կազմում է մոտ 80 000 տոննա (ամսական՝ 8600-8700 տոննա), ընդ որում, այս ցուցանիշը ներկայացնում է գրեթե բացառապես ավտոտրանսպորտի պահանջարկը, բնակչության կենցաղային կարիքները բավարարելու համար այն գազաբալոններով չնչին չափով է օգտագործվում, քանի գրեթե բոլոր տները գազիֆիկացված են, իսկ էներգետիկայում ընդհանրապես չի օգտագործվում ու չի էլ կարող օգտագործվել համապատասխան ենթակառուցվածքների բացակայության պատճառով: Բնական գազի համեմատ հեղուկ գազի բարձր արժեքն էլ դեռ խնդրի մյուս կողմն է:
Թուրքիան տեխնիկապես և տնտեսապես ի վիճակի է Հայաստան հեղուկ գազ մատակարարել երկաթուղով, եթե ենթակառուցվածքները լիարժեք վերագործարկվեն, սակայն ռուսական գազի համեմատ չնչին չափով: Թուրքիան ինքը հեղուկ գազի խոշոր ներկրող է (LPG-ի մեծ մասը ներկրում է Ալժիրից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և այլ պետություններից) ու սպառող, միաժամանակ ունենալով հզոր պահեստարաններ և վերամշակման գործարաններ, հեղուկ գազի վերաարտահանող և արտահանող է։
Թուրքական էներգետիկ կարգավորող մարմնի (EMRA) տվյալներով՝ Թուրքիան ամսական արտահանում է 50 000-ից մինչև 75 000 տոննա հեղուկ գազ, հիմնականում՝ Ուկրաինա, Ռումինիա, Բուլղարիա, ԱՄԷ, Լիբանան։ Որպեսզի Թուրքիան Հայաստանի հեղուկ գազի (կրկնում ենք՝ գրեթե բացառապես ավտոտրանսպորտի) պահանջարկը բավարարի, պետք է կարողանա լրացուցիչ ներկրել ամսական 8600-8700 տոննա հեղուկ գազ, ինչը բավական դժվար խնդիր է, քանի որ ողջ աշխարհում այս վառելիքի պահանջարկը մեծ է, ինչ վերաբերվում է Հայաստանի համար Թուրքիայում LPG -ի արտադրությունն ավելացնելուն, ապա հարկ է նկատի ունենալ, որ Թուրքիայի արտադրական կարողություններն այս առումով սահմանափակ են:
Թուրքիայում LPG-ի ամսական արտադրությունը տատանվում է շուրջ 59 000 տոննայից մինչև 96 000 տոննայի սահմաններում՝ կախված սեզոնայնությունից և գործարանների ծանրաբեռնվածությունից, և արտադրվածն ամբողջությամբ սպառվում է, փոքր մասն էլ պահեստավորվում: Եթե Թուրքիան մինչև իսկ կարողանա Հայաստանի հեղուկ գազի ներկայիս (երբ ռուսական գազի մատակարարումը դեռ դադարեցված չէ) ողջ պահանջարկը բավարարել, ապա այդ գազը Հայաստանում LPG-ի ներկայիս գնից շատ ավելի բարձր գնով է վաճառվելու լոգիստիկ դժվարությունների, տեխնիկական ու տնտեսական խնդիրների պատճառով. Հայաստանում օգտագործվում է երկաթուղային ռելսերի խորհրդային լայն կոլեան (1520 մմ), իսկ Թուրքիայում՝ եվրոպական ստանդարտը (1435 մմ)։ Հետևաբար անհրաժեշտ կլինի սահմանին կառուցել LPG-ի վերամղման հատուկ տերմինալ կամ փոխել վագոնների անիվները (ինչպես արվում է Ախալքալաքում)։ Բացի վերոնշյալից, Թուրքիայում LPG-ի խոշորագույն պահեստարանները (օրինակ՝ «Aygaz»-ը) գտնվում են Մարմարա կամ Միջերկրական ծովերի ափերին։ Երկրի արևմուտքից արևելք (Հայաստանի սահման) երկաթուղով հեղուկ գազ տեղափոխելն անխուսափելիորեն կբարձրացնի LPG-ի գինը:
Լավ, ասենք թե Հայաստանը Թուրքիայից թեկուզ բարձր գնով LPG գնեց ու դրանով մասամբ կամ ամբողջությամբ բավարարեց ավտոտրանսպորտի կարիքները, բա բնակչության կենցաղայի՞ն կարիքները, էներգետիկայի՞ կարիքները… Հայաստանում 2025թ. սպառված ռուսական 2,7 մլրդ խմ գազի զանգվածը կազմում է մոտ 1 833 300 տոննա (ստանդարտ պայմաններում՝ 15 °C և 1 մթնոլորտ ճնշում): Ընդ որում, բնական գազը ջերմատվությամբ գերազանցում է հեղուկ գազին. 1 խմ (կամ 0,679 կգ) բնական գազը ջերմատվության առումով համարժեք է մոտավորապես 0,73 կիլոգրամ (կամ 730 գրամ) հեղուկ գազին:
Այսպիսով առավել քան ակնհայտ է դառնում, որ Հայաստանը ռուսական գազի որևէ այլընտրանք չունի: Եթե Նիկոլ հայադավը հույսը դրել է թուրքական հեղուկ գազի, ադրբեջանական բնական ու հեղուկ գազերի վրա, ապա դա նույնն է, ինչ փոթորկոտ ծովում խեղդվողը ձեռքը գցի փրփուրներին: ԵԱՏՄ-ն ու Մոսկվան լավ են բռնել թուրքի լամուկի և իր հայադավ իշխանության կոկորդը, սպասենք, որ շուտով կլսենք խռխռոցը…
Արթուր Հովհաննիսյան


