Մահացել է Մարինա Վլադին

Ֆրանսիայում սեպտեմբերի 24-ին 88 տարեկանում մահացել է ճանաչված դերասանուհի և երգչուհի Մարինա Վլադին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Agence France-Presse լրատվական գործակալությունը։

Վլադիի մահվան մասին հայտնել են նրա հարազատները՝ նշելով, որ կյանքի վերջին պահերին նրա կողքին են եղել մտերիմները։

Մարինա Վլադին ֆրանսիական կինոյի նշանավոր ներկայացուցիչներից էր։ Նա հայտնի էր Մարկո Ֆերերիի «Ամուսնական անկողինը» և Ժան-Լյուկ Գոդարի «Երկու կամ երեք բան, որ գիտեմ նրա մասին» ֆիլմերում մարմնավորած կերպարներով։ Այդ ֆիլմերից առաջինում անզուգական խաղի համար Վլադին 1963 թվականին արժանացել էր Կաննի կինոփառատոնի «Լավագույն դերասանուհի» անվանակարգի մրցանակին։

Դերասանուհին Օրսոն Ուելսի հետ աշխատել էր նաև «Ֆալստաֆ» կինոնկարում։ Ընդհանուր առմամբ, Վլադին կերպարներ է մարմնավորել տասնյակ ֆիլմերում։

Մարինա Վլադին հեղինակային երգերի խորհրդային հայտնի կատարող, բանաստեղծ և դերասան Վլադիմիր Վիսոցկու կինն էր։ Նրանք ծանոթացել են 1967 թվականին և պաշտոնապես ամուսնացել երեք տարի անց։ Վլադիմիր Վիսոցկին մահացել էր 1980 թվականին։