Եկեք չչարաշահենք սուրճը
Սուրճի չափից շատ օգտագործման ազդեցությունը ոսկրերի վրա
Առավոտն առանց սուրճի շատերի համար պարզապես չի սկսվում, մեկ բաժակ սուրճը դարձել է օրվա անփոխարինելի մասը։ Բայց ինչ կարող է տեղի ունենալ, եթե այն օգտագործվում է չափից շատ։
Food & Chemical Toxicology ամսագրում հրապարակվել են սուրճի օգտագործման և ոսկրերի խտության նվազման միջև կապի վերաբերյալ կատարված հետազոտության արդյունքները: Վերջինս ցույց է տվել, որ սուրճի շատ օգտագործումը, այսինքն` օրական ավելի քան չորս բաժակ, ասոցացվում է ժամանակի ընթացքում ոսկրերի խտության զգալի նվազման հետ:
Լավ ուսումնասիրվել է նաև վերջինիս մեխանիզմը. կոֆեինը նվազեցնում է կալցիումի ներծծումը, միևնույն ժամանակ մեծացնում է երիկամների միջոցով օրգանիզմից դրա արտազատման արագությունը: Հետազոտությունը փաստել է նաև, որ այն առավելապես արտահայտվում է 50-ից բարձր տարիքի կանանց շրջանում: Հարկ է նաև նշել, որ մեկ կամ երկու բաժակ սուրճով սահմանափակվող անձանց մոտ էական ազդեցություն չի գրացվել:

