«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ս.թ. դեկտեմբերի 15-ից չվերթեր կիրականացնի դեպի Բելգրադ, Սերբիա: Այս մասին տեղեկանում ենք Զվարթնոց օդանավակայանից։
Երևան-Բելգրադ-Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին: