Աղի լճի եղեգների մի մասը քարուքանդ են արել, ձեր ընտրողները հիասթափված են. Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Աղի Լճի մասին այս տեսանյութն արել էի երեկ չէ առաջին օրը, երբ դեռ Երևանի քաղաքապետարանի «տենդեռ շահողը» որևէ աշխատանք չէր սկսել։
Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ցավոք, արդեն եղեգների մի մասը քարուքանդ են արվել։
Տիգրան Ավինյան Աղի Լիճ գնացել էի տեղի մշտական այցելուներից մի քանի հոգու խնդրանքով ու լսել եմ 10-ից ավելի մարդու կարծիք։ Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել լիճ, խոսել մարդկանց հետ, լսել մարդկանց կարծիքը ու տեղեկացրել նրանց թե ինչ եք պատդաստվում անել։
Աղի Լիճ համայնքը ուզում է, որ այս պահին դադարեցնեք ա յս ամենը, խոսեք իրենց հետ, լսեք իրենց մտահոգությունները ու փոխեք այս նախագիծը»։

