Սոչիում ընտրատեղամասերը մեկուկես ժամով փակվել են ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
Սոչիում ընտրատեղամասերը դադարեցրել են աշխատանքը մոտավորապես մեկուկես ժամով՝ անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքի պատճառով։ Այս մասին Telegram-ում գրել է Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը։
«Ընտրատեղամասերում գտնվող ընտրական հանձնաժողովի անդամները, դիտորդներն ու ընտրողները տեղափոխվել են ապաստարաններ մինչև «ԱԹՍ-ի հարձակման» վտանգի մասին ազդանշանի չեղարկումը», – տեղական ժամանակով առավոտյան ժամը 9:39-ին գրել է Պրոշունինը։
Ժամը 11:03-ին նա հայտնել է, որ վտանգն անցել է, և ընտրատեղամասերը վերսկսել են աշխատանքը։
Սեպտեմբերի 18-ին Ռուսաստանում մեկնարկել են Պետական դումայի եռօրյա ընտրությունները։

