Խաչատուրովի պաշտպանը պահանջում է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը. մեղադրողն առարկում է
Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ շարունակվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի գործով դատական նիստը:
ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանին ներկայացրեց միջնորդություն, որով պահանջում էր իր պաշտպանյալի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնել:
Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը հայտարարեց, որ ամբողջությամբ առարկում է միջնորդությունը:
Դատարանը հայտարարեց, որ այս հարցով որոշումը կհրապարակի հաջորդ դատական նիստին։

