Ուկրաինայի զինված ուժերը երկու օրում երկրորդ անգամ գրոհել են Դոնի Ռոստովի ռազմական օդանավակայանը
Սեպտեմբերի 18-ի գիշերը ուկրաինական զորքերը զանգվածային գրոհ են իրականացրել Ռոստովի մարզի վրա, հայտնել է Ռոստովի նահանգապետ Յուրի Սլյուսարը։ Նրա տեղեկություններով՝ գիշերվա ընթացքում Դոնի Ռոստովի, Տագանրոգի, Բատայսկի և ևս հինգ շրջանների երկնքում «ոչնչացվել» է ավելի քան 50 անօդաչու թռչող սարք։ «Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ ոչ ոք չի տուժել, սակայն ԱԹՍ-ների բեկորների անկման հետևանքով գետնի հետևանքներ են եղել։ Արտակարգ ծառայություններն աշխատում են դեպքի վայրերում», — գրել է տարածաշրջանի ղեկավարը իր թելեգրամ- ալիքում՝ առանց մանրամասներ ներկայացնելու։ Տեղի բնակիչները հաղորդել են «խլացուցիչ պայթյունների ձայների» մասին՝ գիշերը մոտ տասներկուսն անց կեսից սկսած։
Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինը նախազգուշացրել էր քաղաքի բնակիչներին հակաօդային պաշտպանության համակարգի աշխատանքի մասին և կոչ արել պատսպարվել շենքերի ներսում։ Թե կոնկրետ ինչն է ենթարկվել հարձակման՝ նա չի ասել։ Ուկրաինական Supernova մոնիթորինգային ալիքի պնդմամբ՝ հարձակման թիրախը կրկին կարող էր լինել Ռոստովի «ավիաբազան»։ Այս տեղեկության հաստատումներ առայժմ չկան, սակայն ուկրաինական ռեսուրսները հրապարակում են ականատեսների կադրեր, որտեղ երևում են կրակոցներ գիշերային երկնքում՝ օդային թիրախների ուղղությամբ և լսվում են մի քանի պայթյուններ։ «Крымский ветер»-ը նույնպես գրել է «օդանավակայանի շրջանում» հրդեհի մասին։
«Ռոստով-Կենտրոնական» օդանավակայանի վրա նախորդ հարվածը տեղի էր ունեցել հինգշաբթի լույս գիշեր։

