36 տարի փակ եղած թուրք-իրանական սահմանային անցակետը կվերաբացվի

Թուրքիայի Վան նահանգի Բաշքալե շրջանում՝ Իրան-Թուրքիա սահմանին գտնվող Գելինջիկի սահմանային անցակետը կվերաբացվի։ Նշվում է, որ այն փակվել էր 1990-ին անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս մասին գրում է ermenihaber.amը:

Գելենջիկի սահմանային դարպասի վերաբացման աշխատանքներում առաջընթաց է գրանցվել ու կանխատեսվում է, որ անցակետի բացումը կավելացնի Թուրքիայի ու Իրանի առևտրային ու զբոսաշրջային ակտիվությունը։

36 տարի փակ մնացած սահմանային անցակետը նախատեսվում է, որ կվերաբացվի 2027-ին և մինչ վերաբացումը ակտիվորեն ընթանում են ճանապարհային ու ենթակառուցվածքային աշխատանքներ։ Նշվել է, որ Գելենջիկի սահմանային անցակետ հասնելու համար արդեն ավարտվել են մոտ 30 կիլոմետրանոց ճանապարհի բարեկարգման աշխատանքները։