Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ հանձնաժողովի նախագահ
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանն ընտրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ։
Քվեարկությանը մասնակցել է 89 պատգամավոր, որոնցից կողմ է քվեարկել 53-ը, դեմ՝ 36-ը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը այս պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» կողմից առաջադրված 3-րդ թեկնածուն է։

